Ինֆեկցիոն կենտրոնը նմուշառում կիրականացնի տնային կանչի միջոցով

Ինֆեկցիոն կենտրոնը նմուշառում կիրականացնի տնային կանչի միջոցով

27 փետրվարի 2026 – 17:27 AMT

PanARMENIAN.Net – Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այսուհետ առաջարկում է նմուշառումն անցկացնել անմիջապես քաղաքացու բնակության հասցեում։

«Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի նմուշառման համար այցելել կենտրոն, ձեզ կմոտենա մեր մասնագիտական թիմը», հայտնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

Ծառայությանը կարելի եք դիմել աշխատանքային օրերին՝ 09:00-16:00-ն:

«Գրանցվելու համար զանգահարեք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թեժ գծին՝ 8424»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment