Փաշինյանն ու Լեհաստանի Սենատի ղեկավարը խոսել են ԵՄ-ՀՀ կապերի խորացման մասին

Փաշինյանն ու Լեհաստանի Սենատի ղեկավարը խոսել են ԵՄ-ՀՀ կապերի խորացման մասին

27 փետրվարի 2026 – 16:11 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան Վարշավայում տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումն ու Եվրամիություն–Հայաստան գործընկերության ընդլայնումը:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Դոնալդ Տուսկը Վարշավայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները վերածվել են ընկերության՝ առանց որևէ նախապայմանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը։

Leave a Comment