Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների, հիբրիդային սպառնալիքների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների, հիբրիդային սպառնալիքների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանությանը վերաբերող հարցեր


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:


Leave a Comment