
Հայաստանում տաքսի ծառայությունների մենաշնորհը Յանդեքսինն է։
Այլընտրանք գրեթե չկա։ Ժամանակին GG կար, Անի, Զեթ և այլ տաքսու ծառայություններ մատուցող, որ մի քանի փոքր թաղամասերի մակարդակով աշխատում էին։
Հիմա ուզես, չուզես Յանդեքսից ես օգտվելու։
Եվ այդ համակարգում ինչ շոֆեռ ասես, որ չեն ընդունում։ Այսօր, մի դեպք հետս տեղի ունեցավ, որ ինքնասիրությանս դիպչեց ու դրդեց բողոքս արտահայտեմ, առ ապաշնորհ, անտակտ, կոպիտ, գռեհիկ, անբարյացկամ տաքսիստի նկատմամբ։
Բողոքս, անշուշտ Յանդեքսի օպեռատորներին հայտնեցի, բայց լավ ինչի՞ ենք մենք էս օրն ընկել, որ ընտրության տարբերակ չունենանք, ինչի՞ են հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող ընդունում փողոցային, փնթի խուժանի տեսքով ու վարքով մարդկանց, ինչի՞ ենք մենք թույլ տալիս, որ ամեն օր Հայաստանում բոլոր ոլորտներում տիրի բարդակ։
Մենք, սովորական քաղաքացիներս, որովհետև երկրի իշխանությանը բան չկա ասելու, որովհետև նրանց միայն ռադ անելու ջանք պետք է գործածվի։
Դիմանալու չի. տանից դուրս ես գալիս, խանութում մանրակրկիտ ամեն ապրանք պետք է ստուգես հին չլինի, իսկական կաթից, մսից մթերքը առնես, տաքսիստը վրեդ մուննաթ չգա, գործատուն աշխատածդ փողը առանց քո հազար անգամ հիշեցնելու տա … Տո հասարակ օդ լինի դուրսը շնչես … Դա էլ չթողեցին, ինչքան ծառ կար կտրեցին, փողոցները քանդած, բակերում խմբերով իրար քֆուր տվող գյադեք, հա ու ամենուրեք զիբիլ …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: