Հունգարիան և Սլովակիան համաձայնության են եկել ստեղծել համատեղ հանձնաժողով՝ «Դրուժբա» նավթամուղի վիճակը ուսումնասիրելու համար և կոչ են անում Վլադիմիր Զելենսկունն թույլատրել հունգարացի և սլովակ փորձագետների մուտքը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հեռախոսազրույցից հետո։
«Ես համաձայնության եմ եկել Ռոբերտ Ֆիցոյի հետ ստեղծել հունգարա-սլովակական քննչական հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարի վիճակը հետաքննելու համար։ Ես կոչ եմ անում Զելենսկիին թույլատրել հունգարացի և սլովակ տեսուչներին մուտք գործել և վերսկսել «Դրուժբա» խողովակաշարի շահագործումը», – գրել է Օրբանը։