Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս զիջլ է նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0-4):Հրաշք տեղի չունեցավ
Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձել է 4-1՝ հօգուտ Նիդերլանդական ակումբի: «ԱԶ Ալկմարը» դուրս է եկել հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի կամ հունական ԱԵԿ-ի, կամ չեխական «Սպարտա Պրահայի» հետ։
Բացի «ԱԶ Ալկմարից»՝ 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Ֆիորենտինան», «Ցելյեն», «Ռիեկան», «Սամսունսպորը», «Քրիստալ Փելասը», «Սիգման» և «Լեխը»։