Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը
ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
Լուսանկարը՝ civilnet.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter