Արման Թաթոյանն ու Ավետիք Չալաբյանը միասին կմասնակցեն ընտրություններին

Արման Թաթոյանն ու Ավետիք Չալաբյանը միասին կմասնակցեն ընտրություններին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ըստ հաղորդագրության՝ նրանք միավորել են իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։

«Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment