Նորակոչիկ զինվորի 1 ամսվա համազգեստը տարբեր տեղերից քանդվում է, ներսի աննորմալ մշակման մասին էլ չասեմ. ինչո՞ւ չեք մտածում մեր զինվորների մասին, հարգելի արտադրողներ



«Հանուն հայկականի» ֆեյսբուքյան էջում գրում են.


Ողջույն, հարգելի խմբակիցներ։

Ուրեմն մի քանի օր առաջ, ինձ մոտ` դերձակիս, բերել էին մի նորակոչիկ զինվորի համազգեստ, նորոգելու։ Ընդամենը մեկ ամսվա համազգեստ` քանդված բազմաթիվ տեղերից, կարակույտերը բլանդի մեծության` 5մմ։ Հիմա հարց Մասիսի 《Գարուն》կարի արտադրամասին.

_Հարգելի արտադրո՛ղ, տենդերներով շահած գումարներները բարով վայելեք, բայց ինչու՞ եք փչացնում մեր վճարած հարկերը, ինչու՞ չեք մտածում իմ զինվոր եղբայրների մասին, որ թել ու ասեղն առած, պիտի ամբողջ օրը ձեր բլանդները կարեն, գրեթե անհնար վայրերում` երևացող զարդակարերում։ Ներսի աննորմալ մշակման մասին էլ չասեմ, տաբատի ձագի հատվածում սինտեպոնի միջուկի միացրած տեղը։

Խի՛ղճ ունեցեք, պատվե՛ք մեր բանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment