«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն միավորվել են. հայտնի է ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը

Կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին

«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն միավորվել են. հայտնի է ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը միավորվեցին։


Այս մասին հայտնում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։


Ըստ հաղորդագրության, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։


«Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment