Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Մարիան Ֆլորեանի գլխավորած պատվիրակությանը, որը ներկայացնում էր Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիան։ Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվեց քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը։
Քննարկվեցին Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ենթակառուցվածքների արդիականացում, թվային գործիքների ներդրում և կառավարման թափանցիկության բարձրացում»։
