Aurora News | Լուրերը մեկ տողով. Ֆինանսների նախարարը՝ թոշակների մասին, օրենսդրական փոփոխություններ և միջազգային զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

▪️ Կառավարությունը որոշումը՝է կենսաթոշակները բարձրացնել 10 հազար դրամով՝  ֆինանսավորումը գնահատված է և ֆիսկալ ռիսկեր չեն տեսնում։ Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ որոշումը հիմնված է վերլուծությունների վրա և ունի բյուջետային ապահովվածություն։

▪️ Տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ՝ օրենքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Նոր կարգավորումները վերաբերում են անարդար պայմաններին և մոլորեցնող գովազդին։

▪️ Կանադայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Հնդկաստան, նաև Ավստրալիա և Ճապոնիա՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները և նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից։ 

▪️ Պենտագոնը ծրագրում է արհեստական բանականության գործիքներով բացահայտել Չինաստանի ենթակառուցվածքների խոցելիությունները՝ հնարավոր հակամարտության դեպքում օգտագործելու համար։ 

▪️ Ժնևում անցկացված հանդիպումներից հետո հայտարարվել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Աբու Դաբիում։

Leave a Comment