Այս «տրագեդիայի» հիմնական պատճառ, առվազը որպես տարբերակ, կարելի է համարել քաղաքականությունը



Պարզվում է՝ Աննայի՝ Նիկոլի հետ իրենց «քաղաքացիական ամուսնության» մասին հայտնի գրառումը ողջ ազգը սխալ էր հասկացել. ոչ թե օրինականացրել են իրենց միությունը, այլ բաժանվել: Այս մասին Աննան է տեղեկացրել ու հայտնել, որ մտադիր չէ որևէ մեկի հետ թեման քննարկել:

Ինչո՞ւ է Աննան հանկարծ որոշել բաժանվել, ի՞նչն է պատճառը, որ սիրասուն այս զույգը, որ միմյանց հետ կապված է նաև համատեղ գործած հանցանքով, որոշել են այլևս միևնույն հարկի տակ չապրել, անկողին չկիսել, միասին հաց չուտել…

Տարբերակներ որքան ասես կարելի է առաջ քաշել, բայց ամենաուշագրավն այստեղ ընտրված ժամանակահատվածն է՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Արդյոք պատահակա՞ն է:

Այս «տրագեդիայի» հիմնական պատճառ, առվազը որպես տարբերակ, կարելի է համարել քաղաքականությունը: Աննայի պատճառով Նիկոլին շատ են քննադատում՝ հենց Աշոտիկի մամային համարելով Հայաստանի գլխին եկածի հիմնական մեղավոր՝ նկատի ունենալով վերջին տարիների նրա գործունեությունն ու հատկապես 44-օրյայում մեր պարտության գործում նրա ունեցած անուրանալի դերը: Գուցե Աննան որոշել է բեռ չդառնա՞լ Նիկոլի ուսերին, որպեսզի ընտրություններում նրա հաղթանակի հնարավորությունը մեծանա, որպեսզի այլևս իր հետ նա չասոցացվի,որպեսզի Նիկոլին իրենից «մաքրի»: Մի խոսքով՝ շատ հավանական է, որ Աննայի այս քայլը զուտ բեմադրություն է՝ Նիկոլից այսպես կոչված միայնակ գայլի կերպար կերտելու հեռահար միտումով. փիառշիկները երևի գտել են, որ այդ կերպարով ներկայանալու դեպքում հանրությանը մոլորությա մեջ գցելն ավելի հեշտ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment