Aurora News | Լուրերը մեկ տողով. ՀՀ–Իրան մայրուղու փակում, հարկային փոփոխություններ, Կանադայի կոչը՝ Իրանում իր քաղաքացիներին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

▪️ Հայաստան–Իրան մայրուղու Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակվել է սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով։ 

▪️ Կառավարությունը պարզեցրել է մինչև 1 մլն դրամ փոխանցումների հայտարարագրման կարգը՝ դրանք դասելով չհայտարարագրվող եկամուտների շարքում։ Նպատակն է նվազեցնել վարչարարական բեռը քաղաքացիների համար։

▪️  Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը: 

▪️ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստվում է Իրանի շուրջ ծրագրվող բոլոր սցենարներին։

▪️ Հունգարիան դժգոհում է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարից։

▪️ ԱՄՆ-ում արձանագրվել է միգրացիոն նվազում, երբ մեկնածների թիվը գերազանցել է ժամանածներին։ Սա գնահատվում է որպես վերջին տասնամյակների անսովոր միտում։

▪️ Վերսկսվել են բախումները Աֆղանստան–Պակիստան սահմանին՝ հաղորդվում է ռազմական բազայի թիրախավորման մասին։

▪️ Վենեսուելան կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պատժամիջոցներն ու դադարեցնել նավթի շրջափակումը։

Leave a Comment