
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրափը, մարտի 2-ին կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Մելանյա Թրամփի գրասենյակը հայտնել է, որ նրա ելույթը նվիրված կլինի «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը՝ հակամարտության պայմաններում» թեմային։ Շեշտը դրվելու է կրթության վրա, հավելել են գրասենյակից։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ «դա կլինի առաջին դեպքը, երբ գործող առաջնորդի կինն է նախագահում Անվտանգության խորհրդի նիստը, որը բաղկացած է 15 անդամներից»։ Անվտանգության խորհրդի նիստերը, սովորաբար, անցկացվում են խորհրդում նախագահող երկրի (ռոտացիայի կարգով) մշտական ներկայացուցչի (դեսպանի) կամ կաբինետի բարձրաստիճան անդամի նախագահությամբ։