
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տիրող իրավիճակին և շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ և կարծում է, որ միակ ճիշտ լուծումը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումն է։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Երեկ երեկոյան Պակիստան-Աֆղանստան սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները: Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան վերջերս Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների: