Չախալյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Չախալյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

26 փետրվարի 2026 – 17:26 AMT

PanARMENIAN.Net – «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարել է, որ գրավիր կիրառումը դատարանը ոչ իրատեսական է համարում:

«Նվազել են խափանման միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճան, որ անազատության հետ կապված միջոց կիրառվի։ Դատարանը գտնում է, որ մարտի 4-ից կալանքը պետք է փոխել տնային կալանքի 3 ամիս ժամկետով»,-հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Դատարանի կողմից նշված հասցեում գտնվող բնակարանում Չախալյանը չի կարող ընդունել հյուրեր՝ բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների և պաշտպանների։

Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։

Դատավորը նշել է, որ որոշման հետ անհամաձայնության դեպքում կողմերը կարող են այն բողոքարկել վերաքննիչ դատարանում։

Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5–ին։ Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a Comment