Երկու առևտրական ձերբակալվել են միրգը վաճառելուց առաջ թունավորելու համար. Զգուշացում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հնդկաստանում երկու մրգավաճառ ձերբակալվել են իրենց արտադրանքի վրա առնետային թույն ցանելու համար, հաղորդում է The Hindu-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ 

Սա վերաբերում է Հնդկաստանի Մումբայ քաղաքի Մալադ շրջանի շուկայի առևտրականներին։ Նրանք մրգերը վաճառելուց անմիջապես առաջ մշակել են առնետային թույնով։ 

Կասկածյալները ձերբակալվել և տարվել են ոստիկանական բաժանմունք։ Նրանք իրենց գործողությունները բացատրել են նրանով, որ փորձել են պաշտպանել իրենց ապրանքները առնետներից։

«Նրանք ասացին, որ առնետների քսուք են քսել, որպեսզի առնետները չդիպչեն պտղին», – հրատարակությանը հայտնել են ոստիկանությունը։

Հետաքննությունը շարունակվում է։

ՀԳ. Քանի որ Հնդկաստանից Հայաստան է ներմուծվում բանան, պապայա, հնդկական ընկույզ, կոկոս և մանգո՝ խնդրում ենք հնարավորինս զգոն լինել և միրգն անպայման լավ լվանալ օգտագործելուց առաջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment