Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին։

Ուրբաթ երեկոյան Աֆղանստանի զինված ուժերը հայտարարեցին, որ սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ Դուրանդ գծի երկայնքով գտնվող պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ ՝ ի պատասխան Պակիստանի կողմից իրականացվող ռմբակոծությունների։

«Կեսգիշերին, Իսլամական Էմիրության զինված ուժերի շտաբի պետի անմիջական հրամանով, ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվեց», – ասվում է պաշտպանության նախարարության ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ։

Աֆղանստանի զինվորականների տվյալներով՝ գործողության արդյունքում հակառակորդը կորցրել է 55 մարդ։ Գրավվել է երկու ռազմական բազա և 19 ռազմական հենակետ։ Հաղորդվում է, որ չորս անցակետ «լքվել է թշնամու կողմից», որը «սարսափած փախել է»։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Պակիստանը հայտնել է սահմանային մարտերի ժամանակ 72 աֆղան զինվորի մահվան մասին։

 

Leave a Comment