Ձյուն, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ողջ հանրապետությունում տեղումների կլինեն ձյան տեսքով


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:


Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 4-8 մ/վ։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։


 

Leave a Comment