Առողջապահության փոխնախարարի ռիլը հեռացվել է նախարարի պահանջով. ԶԼՄ – Armenia Today

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային անդրադարձող տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հորդորով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ռիլը բժշկական հանրության կողմից ընկալվել էր որպես համակարգի խնդիրների նկատմամբ ծաղրական վերաբերմունք, նկատել է պարբերականը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ: Հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է:

Նախարարությունից թերթին փոխանցել են, որ ստեղծված իրավիճակը ներքին քննարկման առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը: Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա:

««Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև Առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը՝ եթե այն ներկայացվի»,– նշված է հրապարակման մեջ:

Leave a Comment