
Պակիստանի վարչապետի՝ արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի գծով խոսնակ Մոշարաֆ Զաիդին հայտարարել է, որ սահմանային բախումների հետևանքով զոհված աֆղան զինյալների թիվը հասել է 133-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 200-ը։
Նա նաև նշել է, որ ոչնչացվել են երկու կորպուսի շտաբ, երեք բրիգադի շտաբ, զինամթերքի երկու պահեստ, մեկ նյութատեխնիկական ապահովման բազա, երեք գումարտակի շտաբ, երկու սեկտորի շտաբ և ավելի քան 80 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրետանային զինատեսակներ և զրահափոխադրիչներ։
Հինգշաբթի երեկոյան պակիստանա-աֆղանական սահմանին մարտեր են բռնկվել։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսել՝ ի պատասխան պակիստանյան օդային հարվածների և գրավել է 15 սահմանային դիրք։ Իսլամաբադը հայտնել է պատասխան գործողությունների արդյունքում աֆղանական ամրաշինությունների և սարքավորումների ոչնչացման մասին։