
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն մատնանշում է ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Էփշտեյնի ցուցակներում առկա ապացույցներ, համաձայն որի՝
Ջեֆրի Էփշտեյնը դավադրության մեջ է մտել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի եւ միլիարդատեր ինսայդեր Թոմ Պրիցկերի հետ՝ խափանելու ANCA-ի քարոզչական գործունեությունը եւ խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչումը:
ANCA-ն հրապարակել է լուսանկար, որով հաստատվում է լուրի իսկությունը։
Հիշենենք՝ վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում լայնորեն քննարկվում են «Էփշտեյնի ֆայլերը», որոնք հրապարակել է ամերիկյան կողմը: Դրանք արագորեն հայտնվել են միջազգային ու համաշխարհային լրատվականների առաջին էջերում, անհանգստացրել մի շարք հայտնի քաղաքական ու հանրային գործիչների, բիզնեսի ու այլ որոտների հայտնի մարդկանց, անգամ՝ ԱՄՆ նախագահ Թրամփին։