Ընդդիմադիրների հակասությունները բացեիբաց են դառնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիրների հակասությունները բացեիբաց են դառնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հին վեճը կրկին ակտիվացել է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակային մեղադրանքներ են հնչեցնում՝ փորձելով պարզել, թե ով է 2018 թվականին բերել գործող իշխանությանը։

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն այս բախումները լուրջ չի համարում՝ նշելով, որ հրապարակային հակասությունները չեն փոխում քաղաքական դասավորությունը։ Նրա խոսքով՝ ընտրություններից երեք ամիս առաջ ակտիվացած փոխադարձ մեղադրանքները նպատակ ունեն լրացնել քաղաքական ուժերի ցածր վարկանիշն ու ուշադրություն գրավել։

Քաղաքագետների գնահատմամբ՝ սա ընդդիմադիր դաշտում ազդեցության և առաջնայնության պայքարի դրսևորում է, որը կարող է խորացնել ներքին տարաձայնությունները և բարդացնել միասնական օրակարգի ձևավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment