Ինչու՞ է Արմեն Բեգոյանը կարողանում Երևանում հեշտությամբ հատել ՝ ինչ ծառ ուզում է․․․

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևան քաղաքում ծառերի հատման որոշում կայացնողը, ծառերը հատողը, փայտը բաժանողը և ծառ հատողներին «պատժողը» մեկ կազմակերպություն է, և այդ մեկ կազմակերպության ղեկավարն Արմեն Բեգոյանն է։

Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թվում է թե միայն խրախուսում է նման գործելաոճը։

Ու մինչ Կոմիտասի պողոտան սպասում է իր հերթին, Երևանի տարբեր բակերում այս օրերին ծառասպանդ է։

Ավելի վառ արտահայտված Չդեմոկրատական կառույց Հայաստանում ես չգիտեմ»։

Leave a Comment