Aurora News | Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում

Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

«Մեր մարզուհին 1/4 եզրափակչում հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Վաղը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Leave a Comment