Ընդգծվել է Նուբարյան գրադարանի կարևոր դերը հայկական հիշողության պահպանման գործում

Փետրվարի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է Փարիզում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Ֆրանսիա (ՀԲԸՄ, UGAB France) գրասենյակ, ապա՝ ՀԲԸՄ Նուբարյան գրադարան (Bibliothèque Nubar)։

Դեսպանը հանդիպել է UGAB France-ի նախագահ Նադիա Գործունյանին և գործադիր տնօրեն Անուշ Ձագոյանին, ինչպես նաև ծանոթացել միության աշխատակազմի հետ։ Դեսպանին ներկայացրել են միության ընթացիկ ծրագրերը։

Նուբարյան գրադարան այցի ընթացքում տնօրեն Բորիս Աճեմյանը ներկայացրել է հաստատության պատմությունն ու հարուստ հավաքածուները։ 1928 թվականին Պողոս Նուբարի կողմից հիմնադրված գրադարանը հայկական ժառանգությանը նվիրված առաջատար մշակութային և գիտահետազոտական հաստատություններից է, որտեղ պահվում են տպագիր հրատարակությունների, արխիվային փաստաթղթերի, պարբերականների, լուսանկարների և ձեռագրերի բացառիկ նմուշներ։

Ընդգծվել է Նուբարյան գրադարանի կարևոր դերը հայկական հիշողության պահպանման և գիտական հետազոտությունների խթանման գործում։

Leave a Comment