ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ կրկին վերսկսված փոխհրաձգությանը։
«Ես չեմ կարծում, որ մեր ընդդիմադիր պայքարը սաստկացել է։ Ես կարծում եմ՝ ջրերը զուլալվում են, և մենք այստեղ որևէ խնդիր չունենք։ Բոլոր նրանք, ովքեր պետք է փորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է՝ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ճշմարտությունը կլսեն, մենք կոմպլեքս չունենք», — ասել է նա։
