Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեհաստանը ժողովրդավարական երկրի վառ օրինակ է․
«Այսօրվա աշխարհում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ժողովրդավարական երկիր՝ նշանակում է թույլ երկիր։ Լեհաստանը շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության, միջազգային ասպարեզում ուժեղ գործընկերության հետ»,-շեշտել է վարչապետը։
