Շատ ծանր և բարդ հանդիպում է մեզ սպասվում․ Պերկովիչ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ անցումային փլեյ օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» այսօր Նիդերլանդներում կմրցի «ԱԶ Ալկմարի» հետ։

Դիմակայության առաջին խաղում հաղթանակ էր տարել «Նոան»՝ 1:0:

Կայացել է նախախաղային մամուլի ասուլիսը, որտեղ լրագրողների հարցերին է պատասխանել Սանդրո Պերկովիչը։

«Շատ ծանր և բարդ հանդիպումը է մեզ սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են իրենց դաշտում, իրենց երկրպագուների աջակցությամբ։ Առաջին խաղից տարբերվող հանդիպում է սպասվում։ Շատ ենք հարգում նրանց, բայց նաև հավատում ենք մեր որակներին և պատրաստ կլինենք մրցակցել։

Յուրաքանչյուրը, ով ֆուտբոլում է, ցանկանում է առաջ գնալ, որքան հնարավոր է։ Այս պահին մենք լուրջ մակարդակում ենք։ Եթե տեսնեք կազմի առաջխաղացումը նախորդ ամռանը և հիմա, կարծում եմ, պարզ է, որ մենք լավ ենք աշխատել։ Դա չի վերաբերում միայն Եվրոպայում գրանցած արդյունքներին։

Գիտեմ, որ ֆուտբոլում չես կարող ապրել անգամ նախորդ խաղի հաշվով, որը տեղի է ունեցել 6-7 օր առաջ։ Միշտ պետք է նայել հաջորդ հանդիպմանը՝ ամենակարևորին»,- նշել է Պերկովիչը։

Leave a Comment