Սահմանվեց պետական կամ համայնքային հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը


Տնտեսություն


Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում սահմանեց պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը։


Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում առկա շինությունները որոշակի հանգամանքներով (հողամասերի սահմանների անհամապատասխանություն, չափագրման, գրանցման, օրինականացման համար սահմանված վճարների բացակայություն, այլ սյուբեկտի կողմից ինքնակամ զավթում, որոշակի պետական ծրագրերի շրջանակներում քաղաքաշինական ոչ լիարժեք փաստաթղթերի հիման վրա, երբեմն առանց փաստաթղթերի կառուցված լինելու, սակայն տվյալ մարմնի գործունեության համար անրաժեշտ շինությունների կառուցման, վկայականներում չարտացոլման և այլ պատճառներով) պայմանավորված ժամանակին օրենքով սահմանված ընթացակարգերով չեն ներկայացվել պետական գրանցման։



Հաշվի առնելով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների գույքագրման հետ կապված աշխատանքների ծավալը, կառոյցների թիվը, նախատեսվում է օրինականացման գործընթացը  իրականացնել փուլային տարբերակով։

Ներկա փուլում այս որոշմամբ ներկայացվում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա մանկապասրտեզները, դպրոցները և  դպրոցներին կից կաթսայատները։

Այս որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է կառավարության կողմից սահմանել պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը։

Հավելվածում ընդգրկված շինությունների հաշվառմամբ և հետագա օրենքով սահմանված գործընթացներով շինությունների կունենան օրինական կարգավիճակ, որոնք հետագայում ի շահ պետության օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրային հարաբերություններում կդիտարկվեն որպես պայմանագրի առարկա։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ցանկով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների օրինականացման համար

Նախագծի ընդունմամբ կապահովվեն  տարիներ շարունակ օրինականացման ենթակա, սակայն չօրինականացված կառույցները։


Leave a Comment