Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով – Armenia Today

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ «Կամք» նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Փաստաբանները հայտնել են, որ Չախալյանի ընտանիքը բնակվում է վարկով ձեռք բերված տանը։ Ընտանիքի բոլոր արժեքավոր իրերը գրավադրված են, շարունակել է փաստաբանը։ Նա ընդգծել է, որ դատարանը, որոշելով երկարաձգել կալանքը ընտանիքին կթողնի անօթևան։

Ըստ պաշտպանական կողմի՝ ապագա արդարացման դատավճիռը չի կարող փոխել երեխաների հոգեկան տրավման և վերադարձնել նրանց տունը։ Փաստաբանը նաև արտահայտվել է տնային կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման դեմ, քանի որ այն հնարավորություն չի տալիս Չախալյանին աշխատել։

Փետրվարի 12-ին դատարանը մերժել էր պաշտպանության կողմի՝ խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ 

ԱԱԾ-ն հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, նրանց թվում էր նաև Չախալյանը։

Leave a Comment