Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականի զեկույցը կներկայացվի ԱԺ

Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականի զեկույցը կներկայացվի ԱԺ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին:

Ըստ հիմնավորման՝ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:

Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, «Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ զեկույցը կուղարկվի Ազգային ժողով: 

«Կխնդրեմ բոլորին ևս մեկ անգամ այսօր ծանոթանալ վերջնական տեքստին: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք զեկույցում նկարագրվեր: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս Կառավարությունն ունենալու է»,- ասել է փոխվարչապետը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment