Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները որոշակի դադարից հետո. ԶԼՄ-ներ

Իրանը և Միացյալ Նահանգները դադարեցրել են Ժնևում բանակցությունները՝ խորհրդակցություններ անցկացնելու համար և կվերսկսեն երկխոսությունը ավելի ուշ, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

«Բանակցող թիմերը (Իրանը և ԱՄՆ-ն – խմբ.) ընդմիջում են վերցրել խորհրդակցությունների համար։ Բանակցությունները նախատեսվում է շարունակել այսօր երեկոյան», – հաղորդել է իրանական հեռուստատեսությունը։

Հինգշաբթի օրը Ժնևում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների երրորդ փուլը։

Leave a Comment