Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցվել

Հայաստանում 2025 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցվել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․2%:

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Էկանոմիկայի նախարարության կայքէջից։

Արդյունաբերություն. Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին աճել է 4.7%-ով։ Արդյունաբերության աճի վրա դրական են ազդել մշակող արդյունաբերության 3.3% և հանքարդյունաբերության 6.4% աճերը։

Առևտուր. Ներքին առևտրի շրջանառությունը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.0%-ով։

Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնորսության ծավալի աճը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 5.6%, որից գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի աճը կազմել է 5.6%-ով։

Ըստ ենթաոլորտների աճերը հետևյալն են՝
•բուսաբուծություն՝ 9.7%,
•անասնաբուծություն՝ 1.8%,
• անտառտնտեսություն՝ 64.8% և ձկնորսություն՝ 23.0%։

Շինարարություն. Շինարարության ծավալի աճը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 20.2%։ Այս աճը հիմնականում պայմանավորված է հանրային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ծավալների աճով (աճ՝ 10.3%), բնակչության միջոցներով (աճ՝ 20.4%) և պետական բյուջեով (աճ՝ 37.2%) իրականացվող շինարարությամբ։

Ծառայություններ. Ծառայությունների ծավալը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9%-ով։ Աճ է գրանցվել բոլոր ենթաոլորտներում, բացառությամբ տրանսպորտի (նվազում՝ -1.2%)։

Հարկաբյուջետային իրավիճակ (2024-2025թթ. հունվար-դեկտեմբեր)

  • 2025 թվականի հունվար-դեկտեմբերին գրանցվել է 2,263,642 գործարք, ինչը 2.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
    • 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ գործարքները կազմել են բոլոր գործարքների 40.7%-ը՝ 2024 թվականի 42.5%-ի համեմատ։
    • Երևան քաղաքում ամենաշատ գործարքները գրանցվել են հետևյալ վարչական շրջաններում՝ Կենտրոն (+22,530 գործարք), Շենգավիթ (+12,178 գործարք), Նոր Նորք (+6,701 գործարք), Աջափնյակ (+5,911 գործարք), Արաբկիր (+5,419 գործարք)։

Leave a Comment