Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը, քանի որ դա նրանց անօտարելի իրավունքն է։
Այս մասին հայտարարել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին՝ այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության 34-րդ տարելիցի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձը հայրենի հողեր պատմական արդարություն է։ Ալաքբարլին նշել է, որ Արցախում ընթանում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ, Իվանյանը ակտիվորեն բարեկարգվում է, իսկ հակամարտության ընթացքում ավերված Արցախի գյուղերը վերածնվում են։
«Մեր տներն ու հողերը Արևմտյան Ադրբեջանում են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Մենք վստահ ենք դրանում», – ասել է նա։