NASA-ի վետերանը վերադարձավ առողջական խնդիրներներով

NASA-ի վետերանը վերադարձավ առողջական խնդիրներներով

NASA-ի վետերան տիեզերագնաց Մայք Ֆինկեն հաստատել է, որ հենց ինքն է եղել անձնակազմի այն անդամը, որը անցյալ ամիս ունեցել է մտահոգիչ առողջական խնդիր, ինչը հանգեցրել է միջազգային տիեզերակայանից իր վաղաժամ վերադարձին։

Մայք Ֆինկեն և նրա անձնակազմի անդամները՝ Զենա Քարդմանը, Կիմիյա Յուին և Օլեգ Պլատոնովը, կայանից տուն վերադարձան հունվարի կեսերին՝ իրենց ետևում թողնելով ընդամենը երեք տիեզերագնացից բաղկացած անձնակազմ, որը շարունակում է աշխատանքը ուղեծրային լաբորատորիայում։

Խմբի հանկարծակի մեկնումը պատմության մեջ առաջին անգամ էր, երբ NASA-ն ստիպված եղավ կրճատել Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի համալրման առաքելությունը առողջական պատճառներով։ Այդ ժամանակ գործակալությունը չէր հայտնում, թե որ տիեզերագնացն է հիվանդ, կամ ինչ բնույթի է խնդիրը։

Բացի իր անունը հրապարակայնորեն նշելուց, Ֆինկեն այլ մանրամասներ չի հայտնել իր առողջական վիճակի մասին։

Ներկայումս միջազգային կայանը հագեցած է բժշկական սարքավորումներով, բայց չունի բոլոր այն գործիքները, որոնք առկա կլինեին տիպիկ շտապօգնության բաժանմունքում։

Leave a Comment