Թուրք նախարարը հերքել է, որ իրենց բանակը պատրաստվում է մտնել Իրան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ թուրքական բանակը, իբր, պատրաստվում է Իրանի տարածք մտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Գերատեսչությունը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և շարունակում է ջանքերը՝ կայունություն ապահովելու համար։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ համապատասխան պետական ​​​​մարմինների հետ համակարգված՝ հնարավոր ռիսկերը հակազդելու համար։ Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե «ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Թուրքիան նաև պլանավորում է մուտք գործել Իրանի տարածք՝ անվտանգության նկատառումներից ելնելով», չեն արտացոլում իրականությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment