Aurora News | Լուրերը մեկ տողով. ԱՄՆ–Իրան լարվածություն, «Վերին Լարս»-ի խնդիրներ և չհարկվող եկամուտներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Գևորգ Պապոյանը Վրաստանից պարզաբանում է պահանջել՝ «Վերին Լարս»-ում հայ արտահանողների կանգի պատճառների վերաբերյալ․ Թբիլիսին հղում է անում «ռիսկերին»։

• Մինչև 1 մլն դրամ անձնական փոխանցումները և մի շարք այլ եկամուտներ չեն հայտարարագրվի․ կառավարությունը սահմանել է չհարկվող եկամուտների տեսակները. Բաբկեն Թունյան։

• Երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ․ կառավարությունը հայտարարել է, որ ժամանակացույցի փոփոխություն չի լինի։

• Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու՝ այլ քաղաքացիությունների պատճառով։

• ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին «կետային հարվածների» տարբերակը՝ միջուկային բանակցություններում ճնշում գործադրելու նպատակով։

• Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը՝ 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակում։

Leave a Comment