Փետրվարի 26-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են օկուպացված Արցախում Իվանյան քաղաքում այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձանի բացման արարողությանը:
Այս մասին գրում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Նախագահ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել հուշարձանին։ Պետության ղեկավարը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները շրջել են հուշարձանով և հանդիպել օկուպացված Իվանյանում բնակություն հաստատած՝ նախկինում անտուն ադրբեջանցիներին: