
«Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել»,- այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը, որի համաձայն՝ մայիսի 1-ից Երևանում և մարզերում օրական 7 կամ ավելի ժամով ջրանջատումներ պետք է լինեին։ Այս որոշումը երեկ չեղարկվեց։
Ղալամքարյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի ժամերի, այնուամենայնիվ, անջատումներ կլինեն, բայց աշխատանք է կատարվում, որպեսզի անջատումները չլինեն գիշերվա 12:00-ից մինչև առավոտվա 07:00-ն, այլ լինեն, օրինակ, 02:00-05:00-ը: