Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները. ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները. ԱԳՆ ներկայացուցիչ

Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։ 

«Մեր պատվիրակությունը, ինչպես նախկինում, ժամանել է լիակատար պատրաստվածությամբ։ Մենք ամբողջ գործընթացի ընթացքում ցուցաբերել ենք լուրջ մոտեցում։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան, որքան անհրաժեշտ է», — ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բագաին ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային թեմայի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման և պատժամիջոցների վերացման շուրջ։ Բանակցող կողմերը կքննարկեն մանրամասները։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ կողմից հնչող հակասական հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment