Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածքով 24% ջրի նվազում հենց ջրաղբյուրներում, ասել է Ղալամքարյանը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է մայիսի 1-ից ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմին անցնելու մասին տեղեկատվությունը։
«Այն հասցնեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում», -ասաց Ղալամքարյանը։
Նա նշեց, որ ամռան ամիսներին դեպի Երևան ջուր մղվող մերձակայքում մարդիկ սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, այդ պատճառով խմելու ջուրը չի բավարարում։
«Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածքով 24% ջրի նվազում հենց ջրաղբյուրներում», – նշեց Ջրային կոմիտեի նախագահը։
Ղալամքարյանը հայտնեց, որ ջրանջատումներ լինելու են, սակայն ոչ թե «Վեոլիա Ջրի» արդեն հրապարակված գրաֆիկով, այլև ավելի լավարկված, այսինքն՝ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ ունենալով և բարելավված ռեժիմներով։
«Երկու շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք դա կապահովենք»,-ասաց Ղալամքարյանը։
Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ավելի վաղ հրապարակած ժամանակացույցում երևում է, որ Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։