ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻԵԴԸ-ը 8 դատավորների մասով որոշում է կայացրել․ ի՞նչ է սպասվում պաշտոնից ազատվածներին

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր որոշում է կայացրել։

ԲԴԽ նախկին նախագահը մանրամասներ է ներկայացրել որոշումից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին և ՀՀ կառավարությանը՝ հաշտության ժամկետ տրամադրելու առաջարկով։

Եթե սահմանված ժամկետում լիազորությունները դադարեցրած դատավորները և կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի արդեն ուղարկված հարցերին։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հանիրավի պաշտոնազրկված դատավորներից որևէ մեկը չի պատրաստվում հաշտություն գնալ կառավարության հետ։ Հաշվի առնելով նախադեպերը, ՄԻԵԴ-ը կգնա որոշում կայացնելու»։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment