«Զբաղվում ենք տաքսու վարորդների խնդիրների լուծմամբ. ինչը հնարավոր կլինի փոխել, կփոխենք». Արսեն Թորոսյան

«Զբաղվում ենք տաքսու վարորդների խնդիրների լուծմամբ. ինչը հնարավոր կլինի փոխել, կփոխենք». Արսեն Թորոսյան

«Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից: Նրանց հետ քննարկել ենք իիրենց կողմից բարձրացված բոլոր հարցերը, որոնց մի փոքր մասն է վերաբերում Կառավարությանը, մյուս մասը վերաբերում է այլ պլատֆորմների»,-ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ակցիաներին, որով նրանք դժգոհում են, որ վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ: «Ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այնպես էլ մեր այս քաղաքացիները կարևոր են, և մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ: Մյուս շաբաթ էլի հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենալու»,- հայտնել է Թորոսյանը՝ նշելով, որ որոշ հարցեր արդեն գիտեն, թե ոնց են լուծելու, օրինակ՝ կենսաթոշակների հարցերը:

«Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, դրանք հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար: Գործընթացը կշարունակենք: Այն, ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք»,- հավելել է նա:

Leave a Comment