Պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա․ սպասում ենք Թուրքիայի որոշմանը. Փաշինյան


Հասարակություն


 Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ–Թուրքիա հարաբերություններին։

Նա մանրամասնել է, որ մշտապես հանդիպումներ և խորհրդակցություններ են տեղի ունենում, թեև դեռևս ցամաքային սահմանը բաց չէ։

«Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, որ հույս ունենք տեսնել, պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է ՀՀ-ի և Թուրքիայի միջև և, ինչ խոսք, ցամաքային սահմանի բացումը։ Գործընթաց է ծավալվում, և հավատացած եմ, որ շատ շուտով ինչ-որ բան կտեսնենք, առնվազն հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ն այդ հարցում որևէ խնդիր չունի։ «Տպավորությունն այն է, որ կա ընդհանուր պատկերացում, որ դա պետք է տեղի ունենա, բայց դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք դա անել։ Մենք ասել ենք, որ նույնիսկ այսօր պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների համար, ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է, և մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը»,- ասել է նա։


Leave a Comment