Աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացություն Հայաստանում՝ օտարերկրացիների համար

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կայքէջից։

Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։

Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։

Leave a Comment