Կառավարության փետրվարի 26-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված որոշման նախագիծը սահմանում է Կենտրոնական բանկին հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման նոր կարգ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխությունը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում ՊՈՍ տերմինալների սակագների կարգավորման համար Կենտրոնական բանկին անհրաժեշտ տվյալների տրամադրման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
Որոշման նախագծով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները կտրամադրվեն ՊԵԿ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով:
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից և բխում է հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարական ծրագրից, որը նախատեսում է պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի բարելավում:
