Կառավարությունն այսօր կքննարկի 29 հարց

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից 25-ը՝ չզեկուցվող, 4՝ զեկուցվող։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Զեկուցվող հիմնական հարցերն են՝

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին

Չզեկուցվող հարցերն են՝ 

Հայաստանի Հանրապետությունում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1481-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ),

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

Գույք հետ վերցնելու, ամրացնելու և սեփականության իրավունքով հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1798-Ա և 2025 թվականի մայիսի 8-ի N 557-Ա որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին,

Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին։

Leave a Comment