38 տարեկանում կյանքից հեռացել է պարող, պարուսույց Պետրոս Աֆարյանը

Շանթ հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։

Նա «Շանթ»-ի տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ և վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Leave a Comment